ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ նյույորքյան հանդիպումից:
«Քննարկեցինք Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը: Անկեղծ ցավակցություն հայտնեցի Լիբանանում քաղաքացիական բնակչության շրջանում վերջին զոհերի կապակցությամբ», – գրել է նա:
Ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումը։
Կարդացեք նաև
On the sidelines of #UNGA79 touched upon the ongoing situation in #MiddleEast w/my counterpart Abdallah Bou Habib. Expressed sincere condolences for recent casualties among civilian population in 🇱🇧. Emphasized 🇦🇲’s principled position on immediate cessation of hostilities & on… pic.twitter.com/blrbzoj5Nq
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 27, 2024