Region Monitor. COP29-ի նախագահ, Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատվիրակություն կուղարկի Ադրբեջան՝ մասնակցելու COP-ի 29-րդ նստաշրջանին։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները Նյու Յորքում չեն բանակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։
«Սակայն Հայաստանը հրավիրված է նոյեմբերին կայանալիք Բաքվի COP29 համաժողովին: Ավանդաբար բոլոր երկրներն իրենց պատվիրակություններն ուղարկում են COP: Մենք հավատում ենք, որ Բաքվում կայանալիք COP29-ին Հայաստանը նույնպես կներկայացնի պատվիրակություն»,- ասել է նա։