Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք, իհարկե, ունենք մեր կարծիքները, բայց դրանց մասին կարելի է խոսել քրեական գործերի արդյունքներին տեղեկանալուց հետո. Սամվել Շահրամանյան

Սեպտեմբեր 27,2024 11:27

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը Թուրքիայի եւ այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց Արցախի, ինչու չէ՝ ՀՀ վրա: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Մեր Զինված ուժերն ընդունել է այդ պայքարը ու մեր նահատակներին այսօր հարգանքի տուրք ենք մատուցել եւ իրենց շնորհիվ հնարավոր է եղել կանխել 44-օրյա պատերազմի ավելի աղետալի հետեւանքները: Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու հիմքը»,- ասաց Շահրամանյանը:

Ինչ վերաբերում է պատերազմում պարտության մեղավորներին՝ պարոն Շահրամանյանն ասաց, որ ՀՀ-ում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, հիշեցրեց, որ ԱԺ-ում էլ համապատասխան քննիչ հանձնաժողովն է գործել, որը առաջիկայում կհրապարակի արդյունքները, իրենք էլ համապատասխան հետեւությունները կանեն. «Հանձնաժողովի եզրակացությունը մեզ համար հիմք է լինելու: Մենք, իհարկե, ունենք մեր կարծիքները, բայց դրանց մասին կարելի է խոսել քրեական գործերի արդյունքներին տեղեկանալով»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը պարտության համար սլաքներն իր կողմն է ուղղում՝ նշելով, որ նախկին իշխանությունների կողմից եք բերվել իշխանության, Սամվել Շահրամանյանն այսպես արձագանքեց. «Շատ բան է խոսվում, մնում է այդ ամենը հիմնավորվի»:

Հարց հնչեց, թե ի վերջո, ով ու ինչու այս ամենը վերջին օրերին իր գրպանը գցեց, ի պատասխան Սամվել Շահրամանյանն ասաց. «Մենք 2023 թվականի սեպտեմբերին հայտնվել ենք ծանր իրավիճակում: Ստանձնել եմ այդ պատասխանատվությունը, երբ Արցախից բոլորը հրաժարվել են, կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից»:

Հարցին, թե ինչպես իրեն հաջողվեց ուղղաթիռով գալ ՀՀ ու չգերեւարվել, իսկ Արցախի նախկին ու ներկա ղեկավարության մյուս ներկայացուցիչներին նույնը չհաջողվեց, ի պատասխան Շահրամանյանն ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել որոշումները, որոնք կայացվում էին Ադրբեջանում: Այդ մարդկանց ձերբակալելու, գերեւարելու որոշումները կայացնում էին ադրբեջանցիները, չգիտեմ՝ ինչու իմ պահով նման որոշում չի կայացվել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30