Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի հետ կապված դեռ որոշում չկա. ՀՀ փոխվարչապետ

Սեպտեմբեր 27,2024 11:03

Այսօր Եռաբլուրում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Տավուշում կատարված սահմանազատման գործընթացն ամբողջությամբ օրինական է. «Եթե դուք ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը եւ ստորագրված կանոնակարգը, դուք կզգաք կապը, կզգաք, որ որեւէ հակասություն չկա գործընթացում: Սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի հետ կապված դեռ որոշում չկա, դեռ պետք է ներպետական ընթացակարգերն ավարտենք կանոնակարգերով պայմանավորված»:

Լրագրողի հարցին, թե ինչպես է ստացվում, որ հայկական կողմը շարունակում է սահմանագծման, սահմանազատման, գործընթացը, երբ թշնամին տարածքային նոր պահանջներ է ներկայացնում ու շարունակում մնալ ՀՀ սուվերեն տարածքում՝ Ջերմուկից մինչեւ Սյունիք, փոխվարչապետը պատասխանեց. «Սահմանազատման գործընթացը եւ դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան»:

Ի՞նչ եք զգում Եռաբլուրում հարցին, պարոն Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցը ավելի շատ էմոցիոնալ է, քան վերաբերելի որպես կառավարության անդամի, իսկ որպես անձ այս պահին չի ցանկանում իր էմոցիաների մասին խոսել:

Հարցին՝ Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը արծարծվե՞լ է, նա պատասխանեց. «Չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետեւ ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր եւ հրապարակային: Առանձին մեկնաբանություններ չեմ տալու»:

Հիշեցնենք, որ այսօր 2020 թվականին տեղի ունեցած 44 օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: Վաղ առավոտից ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուրում էին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30