Երեկ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատաքննությունը։ Նիստը հետաձգվեց, այն կշարունակվի հոկտեմբերի 9-ին, ամենայն հավանականությամբ, այդ նիստում մեղադրողը հանդես կգա մեղադրական ճառով։
Նիստի ավարտից հետո Ռուբեն Վարդազարյանը, պատասխանելով «Հրապարակ»-ի հարցին, թե արդյոք նիստը նախագահող Վահե Դոլմազյանի կողմից կողմնակալ վերաբերմունք նկատո՞ւմ է, քանի որ վերջին միայն մեկ նիստում ներկայացված իրենց 3 միջնորդությունները դատարանը մերժեց, նշեց. «Ես կարող եմ արձանագրել, որ իմ փաստաբանների ներկայացրած բոլոր միջնորդությունները` ուղղված դատարանին, մերժվել են, դատարանը բավարարել է այն միջնորդությունները, որոնք ես խնդրել եմ իմ առողջության հետ կապված՝ այլ վայր մեկնելու վերաբերյալ։ Ակնհայտ նկատում եմ կողմնակալ մոտեցում, պատվերը դեռ ուժի մեջ է, որ Վարդազարյանը պետք է դատվի, հետեւաբար, այս պրոցեսը շարունակվելու է մինչեւ մեղադրական դատական ակտ ունենալը…»:
– Դուք այլեւս պաշտոնյա չեք, իշխանությունն իր ուզածին հասել է, ո՞րն է Ձեզ «պատժելու» մոտիվը։
– Ես բազմաթիվ անգամ առաջարկություններ եմ ստացել իշխանություններից, որ հրաժարական տուր, քո դեմ ոչինչ չունենք, հրաժարական տուր գնա, մենք ցանկություն չունենք քեզ քրեական հետապնդման ենթարկելու, բայց, չգիտեմ, իմ համառությունն է, որ ասում եմ՝ ոչ։ Իմ հայտարարությունը շատ ճիշտ է եղել՝ ուղղված դատավորներին։ Ասել եմ՝ քաղաքական ալիքներին մի լսեք, օրինական դատական ակտեր կայացրեք, սա է ձեր անվտանգության երաշխիքը, այսօր եւս ուժի մեջ է։ Շատերը չեն ընկալում իմ ասածի արդիականությունն ու կարեւորությունը։ Ես ցավոք սրտի եմ ասում, այն դատավորները, որոնք օրենքի խախտումով դատական ակտ են կայացնում, դրա պատասխան տալու ժամանակն է գալու։ Դատավորները, ցավոք, չլսեցին իմ կոչը։ Ես փորձում եմ փիլիսոփայորեն մոտենալ՝ ի՞նչ է կատարվում դատական իշխանության հետ։ Ես հասկացա, որ երկուստեք վախն է աշխատում. իշխանությունը վախենում է արդար դատական ակտից, վախենում է իշխանությունից, որ կպատժվի արդար դատական ակտի համար։ Մեր իշխանությունը վախենում է արդար դատական ակտերից, հետեւաբար, սկսում է ճնշել դատարաններին, դատավորներն էլ ուրախությամբ ճնշվում են, արդյունքում մենք ունենք այս ողբալի վիճակը, որը տեղի է ունենում դատարաններում։ Միայն իմ գործով չէ, ես մոնիթորինգի եմ ենթարկում գործերը եւ տեսնում եմ՝ ինչ է կատարվում։
Կարդացեք նաև
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: