ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր նույնպես Եռաբլուրում էր: Լրագրող Անի Գեւորգյանը նրանից հետաքրքրվեց՝ ինչ առնչություն ունի իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանքով կալանավորված «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի գործի հետ, քանի որ նրա անունը մամուլում շրջանառվել է՝ կապված այդ գործի հետ:
Ի պատասխան Խաչատրյանն ասաց՝ ցտեսություն ձեզ:
Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե Սերոբ Գասպարյանը հայրենիքի համար ծառայություն է մատուցել, դո՞ւք ինչ եք արել, Խաչատրյանը զարմացավ. «Ո՞նց, ես ինչ եմ արել»:
Լրագրողի մեկ այլ հարցից հետո, թե ինչ խղճով է Եռաբլուր գալիս, Արմեն Խաչատրյանը բորբոքվեց. «Լսի՛, գնա ստեղից մի հատ, դու հլը քո խղճի մասին խոսի, այ օտարերկրյա գործակալ, մի սադրեք էս օրով»:
Կարդացեք նաև
Պատգամավորը այնուհետեւ սկսեց վիրավորել լրագրողին՝ նրան անվանելով սրբապիղծ:
Անդրադառնալով Եռաբլուրում կուտակված ոստիկանական մեծ ուժերին՝ Խաչատրյանն ասաց, որ ոստիկանները շատ ճիշտ են անում. «Մի սադրեք, այ սադրիչներ, արա»:
Լրագրողը Խաչատրյանից նաեւ հետաքրքրվեց՝ եթե Արցախը չեք ընդունում, Եռաբլուրում, որտեղ մեծամասամբ Արցախի համար են զոհվել ի՞նչ գործ ունեք: Այս հարցից Խաչատրյանն ավելի բորբոքվեց. «Գնացեք ստեղից, Եռաբլուրը քո տեղը չի, ընդհանրապես քո տեղը չի»:
Խաչատրյանին զսպեց ու հեռացրեց ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը՝ լրագրողներին հորդորելով չսադրել:
Հիշեցնենք, որ այսօր 2020 թվականի 44 օրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրն է: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր վաղ առավոտից Եռաբլուրում էին: https://www.aravot.am/2024/09/27/1445577/
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ