Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը, եւ պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, սակայն չհուղարկավորված զինվորի մարմին ու մասունք կա տարբեր դիահերձարաններում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները։
Պատճառներից հիմնականն այն է, որ ծնողները չեն վստահում պատկան մարմինների աշխատանքին՝ համարելով, որ ԴՆԹ նույնականացմամբ ստացված տվյալները հեռու են իրականությունից։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։