Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան. Փաշինյանի անձնական գործն է՝ գնալ ու ստորանալը, սակայն նա չպետք է մոռանա, որ, ի վերջո, երկիր է ներկայացնում. «Հրապարակ»

Սեպտեմբեր 27,2024 10:04

Նիկոլ Փաշինյանի հետ կապված իրադարձությունները քննարկելն արդեն հոգեբանական ծանր բեռ է մարդու համար՝ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Էրդողան-Փաշինյան հանդիպմանը, ասում է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նա եւս ծաղր է անվանում, որովհետեւ, բարձրանալով ամբիոն, նա խոսեց ոչ մի բանի մասին։ Ընդամենը մեկ տարի առաջ տեղի են ունեցել Արցախի բռնազավթումն ու հայաթափումը, երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, եւ փոխանակ այս պայմաններում ՄԱԿ-ի ամբիոնը սեփական երկրի շահերի համար օգտագործի, երկրի ղեկավարը հանդես է գալիս նման ելույթով։ «Դու դուրս ես գալիս՝ ՄԱԿ-ի ամբիոնում ծաղրածուություն ես անում։ Եկեք համեմատենք Զելենսկու ելույթի հետ․ ի՞նչ է խոսում Զելենսկին ՄԱԿ-ի ամբիոնից, ի՞նչ է խոսում Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից։ Թվում է՝ Զելենսկին էլ է ծաղրածու` պաշտոնական ծաղրածու՝ իր նախկին գործունեության մեջ, բայց իրական ծաղրածուն Փաշինյանն է։ Գոնե Զելենսկին դուրս է գալիս, իր երկրի շահից է խոսում, այն ձեւի, ինչպես ինքն է պատկերացնում։ Կարելի է դրա հետ չհամաձայնել, բայց գոնե իր երկրի շահից է խոսում, իսկ Փաշինյանը ծաղրածուություն է անում։ Բացարձակ անբովանդակ, դատարկ ինչ-որ ելույթ է ունենում, հաջորդ օրը գնում-հանդիպում է Էրդողանի հետ՝ նրա տարածքում՝ Թուրքական տանը: Հանդիպում ես իրենց պայմաններով, նվեր ես ստանում այդ գիրքը, որը կարող ես եւ չվերցնել կամ կարող ես վերցնել` հավուր պատշաճի, բայց չնկարվել դրանով կամ նկարվելուց, կներես, բերանդ այդպես չբացես, որովհետեւ քո ժողովուրդն ի՞նչ է հասկանալու դրանից»,- նկատում է Չալաբյանը։

Փաշինյանի աջակիցները դա տեսնելով հպարտանալո՞ւ են Փաշինյանով, թե՞ մտածելու են, որ Փաշինյանը խաղաղություն է բերում, կամ մտածելու են, որ ստորացնում է Հայաստանն ու հայերին։ Չալաբյանը նշում է, որ Փաշինյանի անձնական գործն է՝ գնալ ու ստորանալը, սակայն նա չպետք է մոռանա, որ, ի վերջո, երկիր է ներկայացնում։ «Ինչո՞ւ ես դու մեզ՝ բոլորիս, կոխում այս ցեխաջրի մեջ, ինչո՞ւ ես մեզ՝ բոլորիս, այսպես վիրավորում, ի՞նչ ենք արել մենք քեզ, վերջիվերջո։ Կրա՞կն է ընկել այս ժողովուրդը, որ եկել է՝ քեզ ընտրել»,- հարցնում է Չալաբյանը։
Մեր զրուցակիցը, սակայն, Էրդողան-Փաշինյան հանդիպման առանցքում հետաքրքիր մի նորություն է տեսնում եւ դա պայմանավորում է Ալիեւի՝ ռուսական ազդեցության ոլորտում հայտնվելով։ Ներկա պահին քննարկվող խաղաղության պայմանագիրն Արեւմուտքի ներկայացրած քաղաքական նախագիծն է, ու բնական է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ նմանատիպ պայմանագրի ստորագրումը, իսկ Թուրքիան, ընդհակառակը՝ շահագրգռված է այդ պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ։ Պայմանագրի շուտափույթ ստորագրումն անհրաժեշտ է նաեւ Թուրքիային, քանի որ այդպես նա ավելի արագ դուրս կմղի Ռուսաստանը տարածաշրջանից, եւ իր ներթափանցումը մեր տարածաշրջան ավելի սահուն ու արագ կլինի։ Այնինչ, Չալաբյանի կարծիքով, հենց Ռուսաստանը չի խրախուսում Ադրբեջանին` գնալ խաղաղության պայմանագրի՝ այս տեսքով կնքմանը, գիտակցելով իր համար դրանից բխող բոլոր բացասական հետեւանքները։ Այս ամենը հաշվի առնելով՝ Էրդողանն էլ որոշել է սեփական խաղը խաղալ, ինչը բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծել։ «Պարադոքսալ ձեւով Փաշինյանի ու Էրդողանի շահերը կարող են համընկնել, որովհետեւ Փաշինյանն էլ է աշխատում Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից, եւ քանի որ նրանց շահերը համընկնում են, կարող է պարզվել, որ, ժողովրդական լեզվով ասած, ջան-ջիգյար, ժպիտներով են փոխանակվում, իհարկե՝ մի կողմից միայն, թող Փաշինյանն իր գիրքը նվիրեր՝ «Երկրի հակառակ երեսը», ինչո՞ւ չի նվիրում։ Ուրեմն թող իր գիրքը նվիրեր, Էրդողանը կարդար։ Բայց իրականությունն այն է, որ կա շահերի որոշակի պահային համընկնում, դրա համար այդքան գոհ են, դրա համար այդքան ժպտում են, եւ այլն»,- ասաց Չալաբյանը։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30