Լրահոս
Օրվա լրահոսը

Բաներ կան, որոնք Հայաստան պետության ղեկավարները պարզապես պետք է չանեն. «Ազգ»

Սեպտեմբեր 27,2024 09:24

Բաներ կան, որոնք Հայաստան պետության ղեկավարները պարզապես պետք է չանեն.

– Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջացած տասը միլիոնանոց հայկական սփյուռքի ներկայացուցիչների մոտ չխոսեն ցեղասպանության` խորհրդային քարոզչական համատեքստում կառուցված լինելու եւ հայրենասիրությունը պետության ելակետ որպես սխալ լինելու մասին: Տասը միլիոն մարդ ապրում է եւ միավորվում է հայրենասիրության ու ցեղասպանության դատի հետապնդման գաղափարներից էներգիա ստանալով, իսկ դուք հանգցնում եք հայկականությամբ ապրելու նրանց տաքացնող  կրակը, ոչնչացնում եք այն շարժառիթը, որը սովորական միջին սփյուռքահային ստիպում է հարյուր հազար դոլար ուղարկել իր խնայողություններից՝ բանակի կարիքների համար:

– Անարդարության հուշարձան, միլիոնուկես հայերի ցեղասպանած պետության իրավահաջորդ, տարածաշրջանի այժմյան շատ դժբախտությունների հրահրիչ, իր գրքի ստեղծումից ընդամենը մեկ տարի առաջ Արցախի ծնկի բերմանը մասնակից դարձած Էրդողանի հետ լայն ժպիտով չլուսանկարվել, ավելի արդար աշխարհի հնարավորության մասին նրա աղվեսագրքով հանդերձ, մեր նախնիները եւ անգամ վերջին պատերազմին մեր զոհված տղերքը շուռ եկան իրենց գերեզմաններում:

– ՄԱԿ-ի ամբիոնի սուղ ժամանակը չօգտագործել փորձարարական մտավարժանքների համար, այդպիսի շռայլություն դժվարին իրավիճակում հայտնված երկրի ղեկավարն իրեն չի կարող եւ չպետք է թույլ տա, գոնե ամենակարեւոր մարտահրավերների մասին պետք է անպայման խոսել` ՄԱԿ-ի ամբիոնի բացառիկ հնարավորությունն օգտագործելով, էն մեծ պետությունների ղեկավարները հիմա՞ր են, որ իրենց հարցերն են բարձրացնում:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30