«Free news»-ի հետ Լեւոն Շիրինյանի հարցազրույցից երկու արտահայտություն մեջբերենք:
1. «1973թ. սեպտեմբերի 11-ն էր, երբ Պինոչետը գրոհեց Մոնկատայի նախագահական ռեզիդենցիան…»:
Մեկդ դրան փոխանցեք, որ Չիլիի նախագահական նստավայրը Լա Մոնեդան է, ոչ թե Մոնկատան:
Լրիվ խառնել է իրար. Մոնկադան (դա էլ չգիտի, որ Մոնկատա չի, այլ Մոնկադա) ոչ թե նախագահական նստավայր է, այլ զինվորական կազարմա, ու գտնվում է ոչ թե Չիլիում, այլ Կուբայում, ու ոչ թե Պինոչետն է գրոհել, այլ Ֆիդել Կաստրոն, ու ոչ թե 1973 թվականին, այլ 1953-ին:
Կարդացեք նաև
2. «Սալվադոր Ալիենդեն հայտարարեց, որ իմ մանդատը ժողովուրդն է տվել, և ես կմեռնեմ նախագահի աթոռի վրա, չեմ հանձնվի: Եվ սաղավարտը գլխին տեղում գնդակահարվեց»:
Մեկդ դրան փոխանցեք, որ Չիլիի նախագահ Սալվադոր Ալիենդեն չի գնդակահարվել, այլ ինքնասպանություն է գործել, որը պաշտոնապես հաստատվել է 2011 թվականին նրա աճյունի լրացուցիչ փորձաքննությամբ:
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում