Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու ազդեցության մոդելները

Սեպտեմբեր 27,2024 10:00

Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ Միացյալ Նահանգները աշխարհիկ պետություն է, եւ թեոկրատիայի որեւէ նշույլ այնտեղ չկա: Բայց դժվար թե որեւէ մեկը հերքի, որ եկեղեցու դիրքորոշումը (նախեւառաջ, իհարկե, կաթոլիկ եւ բողոքական՝ իր տարբեր ճյուղերով) ազդում է առաջիկա ընտրությունների ընթացքի վրա: Հասարակական վերաբերմունքը աբորտների, միգրանտների, զենք կրելու, միասեռական ամուսնությունների հանդեպ ձեւավորվում է նաեւ միլիոնավոր հավատացյալների դիրքորոշման միջոցով, իսկ այդ հավատացյալներն ընտրողներ են: Ժողովրդավարական երկրներում ընտրողների տեսակետը կարեւոր է:

Այլ վիճակ է, իհարկե, Ռուսաստանում, որտեղ քաղաքացիների դիրքորոշումն այնքան էլ կարեւոր չէ: Բայց այնտեղ Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշումն էլ կարեւոր չէ, որովհետեւ այն, ըստ էության, պետական համակարգի մի մասն է: Այն հոգեւորականները, որոնք արտահայտվում են Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի դեմ, ըստ էության, զրկվում են ծառայելու հնարավորությունից: Մնացած հոգեւորականները, կարելի է ասել «ուղղափառ միլիտարիստներ» են, ինչն ինքնին «օքսիմորոն» է. հակասական բառակապակցություն՝ «սպիտակ աֆրոամերիկացու» նման: Այնքանով, որքանով ռուսաստանցիները ողջունում են կամ արդարացնում են արյունահեղությունը, այնքանով էլ կապված են իրենց եկեղեցու հետ:

Հայաստանի իշխանությունը նույնպես կցանկանար, որ այստեղ գործեր «ռուսական մոդելը», որ կաթողիկոսը պարբերաբար հանդիպեր վարչապետին եւ նրան շնորհակալություն հայտներ իմաստուն քաղաքականության համար: Բայց, բարեբախտաբար, դա այսպես չէ. եկեղեցին չի կարող չարձագանքել հայրենիքի մի մասի կորստին, հազարավոր հայերի նահատակությանը, մարդկանց հայրենազրկմանը, փախստականների ողբերգական վիճակին: Անտեսել այդ ամենը՝ կնշանակեր հրաժարվել մեր եկեղեցու դարավոր ավանդույթներից:

Ինչ մնում է հեղինակությանը, այսինքն՝ հավատացյալների միջոցով քաղաքականության վրա ազդելուն (ժողովրդավարական երկրների մոդել), ապա այստեղ, անշուշտ, անելիքներ կան: Հեղինակության վրա պետք է աշխատեն թե՛ հոգեւորականները, թե՛ աշխարհականները: Նախեւառաջ, իհարկե, իրենց վարքով, ոչ միայն խոսքով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ says:

    Մի տղա կար,անձամբ ճանաչում եմ, էդ տղան մի մեքենա ուներ’ 7 տեղանի: Էս տղեն քանի որ պատերազմել չգիտեր,ամեն առավոտ իր մեքենան քշում էր Լաչին,էնտեղից փախստականներ էր հավաքում ու բերում Երևան։
    Էս տղեն,մինչև Լաչինից կհասներ Երևան,իր մնացած ընկերները,Ֆեյսբուք- մեյսբուքների ֆորումների միջոցով փախստականների համար կացարան էին գտնում,կացարանում ինչ պակաս էր դա էլ էին ճարում,գնում բերում դիմավորում էին։
    Դե հիմա տղերք էին,կորոնավիրուս էր,գործ չկար,իրանց համար զբաղմունք էին գտել։
    Էդպես առավոտից իրիկուն հիմար,անիմաստ բաներով էին զբաղված, ասա, էն եկեղեցականի ձեռքի թղբեհից չունես, վերցնես մի հատ “Խեր- Շառ-Աստված” անես, տեսնես վերջը ինչ ա լինելու։

  2. Դավիթ says:

    Այնպես ասացիք, կարծես ռուս հոգևորականներն արդարացնում և գովաբանում են պարտված ու խայտառակված ղեկավարի, Փաշինյանն էլ, տեսնելով դա, նման հոգևորականներ է ուզում։

  3. Ինձ դուր է գալիս որ Դուք ասում եք ‘Կարծում եմ …’ և դրան հետևում է մի բան որը չունի հիմնավորում: Դա, իհարկե, ճաշակի հարց է` ինչպես սկսել միտքը: Խնդիրը նրանում է, որ հիպոթեզի թույլ (չուսումնասիրված) լինելը բերում է անպրուղ արդյունքի, ‘գյալաջի’ և նաև, որպես byproduct, ժամանակի կորուստի և հիասթափության խորացման:
    Գիտեմ (չեմ կարծում, այլ ստույգ գիտեմ) ԱՄՆ աշխարհիկ/թեոկրատ լինել-չլինելու իրականությունը: Օրինակ, այս տարվա ընտրությունները: Կարծո՞ւմ եք դեմոկրատ/հանրապետականների պայքար է: Ոչ, երկու կողմն էլ ղեկավարվում են էվագելիստական և բողոքական իդեոլոգիայով: Երկու կողմն էլ որպես նպատակ ունեն մայր հավատքի` իուդաիզմի, ծավալման ու շարունակելիության գաղափարը:
    Եվ դժվար թե Դուք հերքեք որ մասոնական արքայազների (grand master) կարծիքը որոշիչ է ամեն ինչում` բառի բուն իմաստով: Ինչպես Կոզմա Պրուտկովն էր ասում ‘Смотри в корень!’:
    Մեր եկեղեցին նույնպես օր, զօր ու գիշեր աղոթում է …այո, օ զարմանք, ոչ թե Հայաստանի լավ լինելու համար այլ օտար երկրի` Իսրայելի հավիտենականության համար:
    Բոլոր ‘մոդելները’ գծագրված են ու դրված դեմներս առաջին դարից ի վեր:
    Իրականությո՞ւն: Չեմ կարող չհիշատակել Չեխովի հայտնի նովելի հայտնի տողը. ‘Лопай что дают’: Իսկ Դուք ասում եք ընտրենք մոդել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30