Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալի հարազատները դիմել են «Առավոտին»

Սեպտեմբեր 27,2024 12:30

Դատապարտյալ Խ.Պ.-ն 2011 թվականից իր պատիժը կրում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում: Այդ ժամանակահատվածում նրա մոտ ի հայտ են եկել տարբեր ծանրության հիվանդություններ, այդ թվում՝ հոգեկան խանգարումներ։ Իրականացված մի շարք փորձաքննությունների եզրակացություններով արձանագրվել է, որ Խ. Պ.-ն պատիժ կրելու ընթացքում կատարած արարքների ժամանակ գտնվել է անմեղսունակ վիճակում։ Ըստ դատապարտյալի խոսքերի՝ «տեսիլքներ է տեսնում, աչքին երեւում են բացասական կերպարներ, սատանաները խոսում են իր հետ» եւ այլն։

2024 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նկատելի էին նաեւ հոգեկան վիճակի սրացումները, սակայն կոնկրետ բուժօգնություն չի ստանում: Նա շուրջ երկու տարի է, ինչ պահվում է մենակ։ Այս տարիների ընթացքում դիմել ենք տարբեր պատկան մարմինների, որպեսզի քննարկվի Խ.Պ. նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից փորձաքննություն իրականացնելը՝ պարզելու պատժի հետ համատեղելիության աստիճանը, մինչդեռ բոլորը «կույր եւ խուլ» են։

Խ. Պ.-ի նկատմամբ նման վերաբերմունքը չի բխում ոչ միջազգային նորմերից, ոչ ներպետական օրենսդրության պահանջներից եւ նույնիսկ ավելորդ է խոսել մարդու իրավունքներից։ Հրավիրում ենք բոլոր մարմինների ուշադրությունը եւ պահանջում ենք, որ գործեն օրենքով։

Հարազատներ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30