Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի ավելի մեծ կայունություն և բարգավաճում». Մեթյու Միլեր

Սեպտեմբեր 26,2024 23:33

«Ամերիկայի ձայն». Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը տարածեց ամերիկյան կողմի հաղորդագրությունը հանդիպման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է.

«Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի համաժողովի ընթացքում պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Պետքարտուղար Բլինքենն իր գոհունակություն է հայտնել երկու արտգործնախարարներին այն առաջընթացի կապակցությամբ, որ Հայաստանը և Ադրբեջանը արձանագրել են կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ և հորդորել շարունակել առաջընթացի գրանցումը երկու երկրների կողմից՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար:

Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի ավելի մեծ կայունություն և բարգավաճում»,- ասված է Մեթյու Միլերի տարածած հաղորդագրության տեքստում:

Հիշեցնենք, որ ամերիկյան նախաձեռնությամբ և ամերիկյան հարթակում վերջին հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև ԱՄՆ-ի պետքարտուղարի մասնակցությամբ տեղի էր ունեցել այս տարվա հուլիսին Վաշինգտոնում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում: Այդ ժամանակ «կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30