«Ազատություն». Հայաստանի ռազմական բյուջեն հաջորդ տարի կմեծանա մոտ 20 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 700 միլիոն դոլար կամ ավելի քան 660 մլրդ դրամ։ Կառավարությունն այսօր հաստատեց 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ու նախագիծն ուղարկեց Ազգային ժողով։
«Հայաստանի պատմության համար աննախադեպ է», – ասաց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը:
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատողը շեշտում է՝ պաշտպանական ծախսերը երբևէ այսքան մեծ չեն եղել, դրանք մինչ 2020 թվականի պատերազմն անգամ չեն գերազանցել 700 միլիոն դոլարը
«Ամեն տարին տարվա վրա նոր ռեկորդային թիվ է լինում. 2024 թվին էլ դա եղել է ամենաբարձր թիվը պատմության մեջ», – ասաց Ներսիսյանը:
Կարդացեք նաև
Չնայած ռազմական բյուջեի կտրուկ ավելացմանը, Հայաստանը դեռ այդ առումով շեշտակի զիջում է իր հարևանին։ 2025-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն գրեթե 2 անգամ ավելի մեծ է լինելու Հայաստանից։ Բաքուն մոտ 3.6 մլրդ դոլար է նախատեսում տրամադրել ռազմական ծախսերին։
«Եթե մենք վերցնենք 2013 թիվը, մենք կունենայինք 5-6 անգամ ավելի փոքր բյուջե, օրինակի համար: Անցած տարի 2,5 անգամ տարբերություն էր համարյա, հիմա ունենք 2 անգամ Ադրբեջանն առաջ է, բայց տեսնում ենք, որ այդ դինամիկան պոզիտիվ է Հայաստանի համար», – ընդգծեց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատողը:
Վերջին շրջանում Ադրբեջանի վարչակազմի ներկայացուցիչները պարբերաբար քննադատում են Հայաստանին ռազմական գնումների համար, նույն ընթացքում՝ ավելացնելով սեփական պաշտպանական ծախսերը։