«Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.
«Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը հարգանքի արժանի է, քանի որ այդ քայլով նա փորձում է թուլացնի իր ղեկավարի` Գրիգոր Մինասյանի դեմ սկսված արշավը։
Եվ այստեղ պետք է արձանագրել, որ Գրիգոր Մինասյանի գլխավոր մեղքը, մեղմ ասած, Սիրվարդ Գևորգյանի նշանակումը չէր։
Մինասյանի գլխավոր մեղքը Արդարադատության նախարարությունը քաղաքականություն մշակող ու իրականացնող մարմնից իրավաբանական գրասենյակ դարձնելն էր։
Կարդացեք նաև
Ո՞րն է Մինասյանի ու իր տեղակալների տեսլականը կոռուպցիայի դեմ պայքարի, սահմանադրական բարեփոխումների, անձնական տվյալների պաշտպանության, քրեական ենթամշակույթի հակազդման, պատժի անխուսափելիության ապահովման մակարդակի բարձրացման կամ դատաիրավական համակարգի բարեփոխման մասով։
Բոլոր այդ հարցերում, որպես կանոն, ներկայիս Արդարադատության նախարարության մոտեցումը միշտ այն է, որն ավելի դյուրին է ու առաջացնում է նվազ դիմադրություն։
Այդ նախարարությունը այսպիսի անողնաշար վիճակում չէր եղել վերջին 25 տարում։ Հույս ունեմ, որ ժամանակավոր է»։