Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ցավոք, ՀՀ զինված ուժերում կյանքի իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի երաշխավորման հետ կապված տարբեր խնդիրները դեռևս ամբողջական լուծում չեն ստացել. Անահիտ Մանասյան

Սեպտեմբեր 26,2024 20:10

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 26-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին։

Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանության նախականխման և արդյունավետ քննությանն առնչվող հարցեր, և այս համատեքստում պետության ստանձնած պարտավորությունները։ Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծումը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը պատշաճ մակարդակի հասցնելու առումով Եվրոպայի խորհրդի հետ բովանդակային համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է, և այն շատ կարևոր է պետության ներսում իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից։

«Ցավոք, ՀՀ զինված ուժերում կյանքի իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի երաշխավորման հետ կապված տարբեր խնդիրները դեռևս ամբողջական լուծում չեն ստացել։ Հարցի լուծմանն անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում՝ այդ առումով կարևորելով բանակում մահվան և ինքնավնասման դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգի մշակման և իրացման անհրաժեշտությունը, որի շնորհիվ յուրաքանչյուր դեպքի հանգամանքների ուսումնասիրության և այլ դեպքերի հետ համադրության արդյունքում հնարավոր կլինի հասնել խնդրի համակարգային լուծման: Կանխարգելման գործառույթ ունեցող կառույցները պետք է լինեն խիստ պրոֆեսիոնալ։ Այս առումով շատ կարևոր է նաև սպա-հոգեբանի, սպա-իրավաբանի արդյունավետ աշխատանքը ոլորտում առկա խնդիրների լուծման համար: Բացառիկ կարևորություն ունի նաև նշված գործերով արդյունավետ և պատշաճ քննության իրականացումը»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը նշել է, որ չնայած խնդիրների ուղղությամբ իրավասու մարմինների գործադրած ջանքերին՝ ոլորտում մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։

Դիմելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակներից է։

«Այդ ուղղությանը մենք նոր թափ ենք հաղորդելու, բնականաբար, ակտիվորեն՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ»,- հավելել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Աշխատաժողովին մասնակցել են տարբեր պետական իրավասու գերատեսչությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Պաշտպանության նախարարություն Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար Հրայր Հովակիմյանը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Համաոլորտային մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30