Կայացել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՆԳ նախարարության նախագահությամբ։ Հերթական նիստի շրջանակներում քննարկվել են մարզերում գյուղատնտեսության ոլորտին պատճառված վնասները, և ամփոփվել Տավուշի և Լոռու մարզպետների կողմից հանձնաժողովին ներկայացված տվյալները։
Հանձնաժողովը հաստատել է ներկայացված ամփոփ տվյալները և որոշում կայացրել դրանք ներկայացնելու Էկոնոմիկայի նախարարություն՝ դիմումների ընդունման հետագա գործընթացը ապահովելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն