Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Վայ վույ, ծառ է տապալվել… Նկարն էլ նայում եմ, ամբողջությամբ փտած բարդի, կեղևազուրկ, արմատավզիկից նեխած։ Բա հայտարարել էիք, որ Արաբկիր վարչականում ծառերի հաշվառումը 2023-ին ավարտել եք։ Փաստորեն, էս փտած ծառը ու նմանները թողած 2023-2024-ին կանաչ հացենի ու թեղի էիք հատում…
Քաղաքում՝ ըստ վերջին հաշվառման, մոտ 1,7 մլն ծառ կա, վեց ամսում տապալվել է հարյուր ծառ, դա ո՞ր տոկոսն է կազմում։ Մի քանի օր առաջ Ազատության պողոտայից ուղիղ եթեր արեցի ու տասնյակ չոր և կիսաչոր վթարային բարդիների նկարներ տեղադրեցի, ի՞նչու մինչ օրս չեք հատել։ Գոնե գիտությունից մի խոսեք…»: