Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան․ «Այդ լայն ժպիտը Էրդողանի հետ, գիրքը կրծքին սեղմելը մատնում էր մարդու իրական դիրքորոշումները, անսահման թրքասիրությունը»

Սեպտեմբեր 26,2024 19:07

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հայելի» ակումբում վերլուծելով Հայաստանի հետ եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ ասաց․

«Մեր լսարանը կայուն է եւ այս ամենից սկզբունքորեն չպետք է զարմանա։ Այս ամենը կանխատեսելի էր։ Բայց մենք մեր լսարանը ընդլայնելու կարիք ունենք։ Ինչ խոսում ենք ես, մեր գործընկերները, պետք է հասնի հանրության այն հատվածին, որը նիկոլասորոսական լրատվամիջոցների ազդեցության տակ իրականությունը ադեկվատ չի ընկալում։ Եվ մեր՝ ընդդիմադիր ուժերի, գերխնդիրը այդ մարդկանց ադեկվատության դաշտ բերելն է, մոլորությունից դուրս բերելը»։

Դավիթ Ջամալյանի համոզմամբ Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի, որ իրենց ասած 600 հազար մարդիկ իրենց պես չեն մտածում։ Բայց նաեւ գիտի, որ Արեւմուտքում կան մշակված սցենարներ, թե ինչպես կարելի է լինելով փոքրամասնություն, մնալ իշխանության ղեկին։ «Ինքը ի՞նչ է անում։ Գնում է շատ կանխատեսելի ճանապարհով։ Չորրորդ Հանրապետություն են ստեղծում, որտեղ հայկական ոչ մի տարր չկա։ Հետեւողականորեն գնում են այդ ճանապարհով։ Իրենք չորս տարի կարողացել են մնալ իշխանության ամենատարբեր հնարքներ՝ արտաքին քաղաքական նպաստավոր ինչ-որ գործոններ օգտագործելով։ Եկեք ընդունենք, որ իրենք նաեւ իշխանությանը կառչելու առումով վարպետացել են։ Եվ ունեն բացարձակ աջակցություն Արեւմուտքից։

Ինքը անում է այն, ինչ իրեն հրահանգում են, ընդ որում, անում է համոզմունքով։ Իրենք արեւմուտքից ստանում են փոքրամասնություն լինելով իշխանության մնալու սխեմաները եւ աջակցությունը։ Եվ դա առայժմ իրենց հաջողվում է, թեպետ «մազից կախված» են։

Պետք է մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնել, թե մեզ ուր է տանում այս իշխանությունը։ Տանում է «Չորրորդ Հանրապետություն», որը Հայաստանի հայկականության հետ որեւէ կապ չի ունենալու, մենք գնալու ենք դեպի թրքացում։ Եվ դրան զուգահեռաբար արդեն մտել ենք պերմանենտ պատերազմների ժամանակահատված, որը շատ երկար շարունակվելու է։ Անգամ եթե իրենց հաջողվի խաղաղության պայմանագիր կնքել, էլի մենք չենք ստանալու խաղաղություն, որովհետեւ թուրքի ախորժակը բացվել է, զսպող ոչինչ չկա, պետության իմունիտետը զրոյացած է։ Եթե ադրբեջանցիները գան, խժդժություններ են սադրելու, իրենց իրավունքների  պաշտպանության անվան տակ Թուրքիան միջամտելու է Հայաստանի ներքին կյանքին։ Այնպես որ մեզ խաղաղության դարաշրջան չի սպասվում։ Մեզ սպասվում է կայուն պերմանենտ տուրբուլենտության, կոնֆլիկտների եւ պատերազմների ժամանակաշրջան»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30