«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարում է՝ Բաքվի առաջնահերթությունն է հզորացնել երկրի ռազմական ներուժը։
«Առաջին հերթին մեր երկրի ռազմական ներուժի հզորացում, անվտանգության ապահովում, պետական սահմանների պաշտպանություն, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում», – տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Անցած օրերին Բաքվում կազմակերպված ADEX-2024 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին հղած ուղերձում էլ Ալիևը շեշտել է՝ Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմա-տեխնիկական հնարավորությունները, ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ հաստատում բազմաթիվ երկրների հետ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: