Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Վրույր Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան 3-րդ նրբանցքի 4/2 և 4/3 հասցեներում գտնվող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հարակից տարածքում իր մոտ գտնվող ատրճանակով կրակոցներ է արձակել դեպի օդ:
Ժամը 10։10-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանները Վրույր Ա․-ին հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են ոստիկանության Արաբկիրի բաժին, ում մոտից հայտնաբերվել է «KUZEY 911» տիպի մեկնարկային ատրճանակ՝ դատարկ պահեստատուփով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: