Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել:
Իսրայելական “AS Holdings”-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ “Ari Arms” միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենքի արտադրության և մշակման մեջ, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող “Azersilah” ընկերության հետ: