Լրահոս
Օրվա լրահոսը

Գնման պայմանագրերում փաստացի ստացված գումարից ցածր գին է նշվել. կառուցապատողը վերականգնել է ավելի քան 431 միլիոն դրամ պակաս վճարված հարկը  

Սեպտեմբեր 26,2024 16:22

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցա-գործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՊԵԿ աշխատակիցների կողմից կատարված միջոցառումների արդյունքում պարզվել են կառուցապատող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ:

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ կառուցապատող ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը և փոխտնօրենը Երևան քաղաքում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերից իրացված միավորների արժեքների վերաբերյալ կազմված գնման իրավունքի պայմանագրերում անշարժ գույքի վաճառքի գինը նշել են տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարից ավելի ցածր գին՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` հիշյալ ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ և փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե վերականգնվել է ընդհանուր 431.300.573 ՀՀ դրամի չափով պակաս վճարված հարկի գումարը:

Նշված անձանց նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցնելու որոշումներ են կայացվել ` պատճառված վնասը վերականգնելու հիմքով:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30