ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշին։
Քուրթուլմուշն ընդգծել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները ոչ միայն առևտրին են վերաբերում, այլև էներգետիկային, պաշտպանական արդյունաբերությանը, զբոսաշրջությանը:
Նա նշել է նաև, որ աշխարհի հիմնական խնդրահարույց հարցերի նկատմամբ երկու երկրներն ունեն նմանատիպ մոտեցումներ։