Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ ինչպե՞ս պետք է Արցախը նորից մերը լինի, եթե 3 տարեկան երեխան ՀՀ քարտեզը առանց Արցախի է տեսնում ու սովորում. Մարիամ Աբրահամյան

Սեպտեմբեր 26,2024 14:52

«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Մարիամ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկ ամսվա տարբերությամբ արված նկարներ են Երևանի մանկապարտեզներից մեկում:

Առաջին նկարը ֆիքսել էի օգոստոսին և ուրախությամբ գրառում էի արել ֆեյսբուքյան իմ էջում:

Ընդհանրապես բռնատեղահանումից հետո Արցախի հետ կապված ցանկացած հիշատակում մեծ ոգևորություն է առաջացնում, գուցե չափից շատ սենտիմենտալ եմ դարձել, չգիտեմ…

Մեկ ամիս անց պատահաբար նկատում եմ, որ քարտեզը փոփոխված է՝ այժմ առանց Արցախի, հետո պարզվեց, որ հանվել է նաև Արցախի դրոշը…

Ինձ տրված պատասխանները ներկայացնում եմ.

  • Քարտեզը թարմացրել ենք, քանի որ հիմա ժամանակավոր մերը չի, երբ որ մերը կլինի նորից նախկին ձևով կկպցնենք։
  • Բա որ մի ուրիշ ծնող էլ գա ասի` Արցախը հիմա մե՞րն է, որ ներառել եք քարտեզի մեջ։
  • Դե, Արցախը երբեք էլ մերը չի եղել։
  • Պետությունը ամեն ինչ անում է, որ դուք ձեզ լավ զգաք, ձեր երեխաները անվճար նախադպրոցական կրթություն ստանան…

Էս բոլոր հակադարձումները չափից դուրս աբսուրդային էին ինձ համար, չէի ուզում հավատալ էն ամենին, ինչ կատարվում էր:

Երբ Ալիևն է ջնջում մեր պատմությունը Արցախում, վերացնում ամենը, ինչը կապացուցեր, որ Արցախը միշտ եղել է հայկական, դա, իհարկե, տրամաբանական է, բայց երբ նույնը քո հայրենիքում են անում ու փորձում նորմալիզացնել այդ երևույթը, իմ ուղեղի մեջ դա ուղղակի չի տեղավորվում:

Հետաքրքիր է` այդ ինչպե՞ս պետք է նորից մերը լինի, եթե 3 տարեկան երեխան ՀՀ քարտեզը առանց Արցախի է տեսնում ու սովորում։

Փաստորեն մանկապարտեզը առաջնորդվում է Ադրբեջանի շահերը սպասարկող ենթադրյալ ծնողների կարծիքը հաշվի առնելով:

Եթե Արցախը երբեք էլ մերը չի եղել, ի՞նչ գործ ուներ նախկին քարտեզում:

Ո՞ւմ վճարած հարկերի հաշվին է պետությունը իմ երեխաներին անվճար նախադպրոցական կրթությամբ ապահովում:

Գիտեմ, որ ոչինչ չի փոխվելու. դրոշը մնալու է իր տեղում, շատերն էլ ուղղակի անտարբեր կանցնեն գրառման կողքով, ինչպես պարտեզ հաճախող երեխաների ծնողները, այդ թվում` արցախցի:

Հ.Գ. Մանկապարտեզի թիվը չեմ նշում, չունեմ անձնական որևէ այլ նկրտումներ, երեխաների խնամքի հետ կապված բողոքներ, վստահել եմ իմ երեխաներին, բայց այս երևույթի հանդեպ չեմ կարող անտարբեր անցնել:

Սա համատարած բոլոր պետական կառույցներում է՝ ջնջել Արցախի հետ կապված ցանկացած բան, լեգիտիմացնել Արցախը Ադրբեջանի մաս կազմելը։ Ու ես և ինձ նման մարդիկ, որ հիշողությունը չեն կորցրել շարունակելու ենք խոսել ու պատմել մեր ծննդավայրից, սովորեցնել մեր երեխաներին իրական պատմությունը, ոչ թե Ադրբեջանի թելադրածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30