Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հիմա դասատու է, մի հատ էլ ապտակել է, ես դրանում վատ բան չեմ գտնում: Կարող է` չի ցավացել, կամ կամաց է խփել. բռնության ենթարկված աշակերտի մայր

Սեպտեմբեր 26,2024 13:58

Aravot.am-ի տեղեկություններով՝ Տիգրանաշենի հիմնական դպրոցում 5-րդ դասարանի աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 195 հոդվածով (ֆիզիկական ներգործություն):

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Վալերի անունով մի տղա պատմում է, որ ուսուցչուհին դասը չսովորելու համար իրեն ուժեղ ապտակել է, մատների հետքը թողնելով իր այտին:

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Վալերին Արցախից տեղահանված ընտանիքից է: Նրա մայրը՝ Լուսինե Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հենց նոր էդ հարցերով էի գնացել, ես որեւէ մեկի դեմ բողոք չունեմ: Ուղղակի իմ երեխուն տարել, խոսեցրել են, գցել են ինստագրամ-մինստագրամ: Խնդրում եմ՝ ես 7 երեխա ունեմ, չգիտեմ՝ որ կողմ վազեմ»:

Մեր հարցին՝ այսինքն` իր տղայի նկատմամբ բռնություն չի՞ եղել, պատասխանեց. «Եղելը եղել է, բայց ոչ մեկի դեմ բողոք չունեմ: Երեխեն ինձ չի էլ ասել, էն հարեւանի երեխեն իր մայրիկին է ասել, ինքն է էս ամեն ինչը կազմակերպում, գցում: Հիմա դասատու է, մի հատ էլ ապտակել է, ես դրանում վատ բան չեմ գտնում: Կարող է՝ չի ցավացել, կամ կամաց է խփել: Իրենք ներողություն խնդրել են ինձանից, եկել են, ներողություն են ասել, ես դա ընդունել եմ: Որեւէ մեկի դեմ բողոք չունեմ: Այ մարդ, մենք սենց բաների չէինք թողնի հասներ, հիմա որ երեխուն տարել են, նկարել, գցել են, դրա մասին էլ եմ մտածում: Հարեւանի հետ էլ կխոսեմ, որ նման բաներ չկրկնվի: Ասել եմ՝ ջնջի էդ վիդեոները»:

Լուսինե Պողոսյանն ասաց, որ դեպքից հետո տղան դպրոց չի գնացել, իրենք պատրաստվում են տեղափոխվել այլ բնակավայր, երեխաները կտեղափոխվեն այլ դպրոց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30