Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է պատահում, որ «խեղճիզմի» քաղաքականություն իրականացնողներին Բաքվում տեսնում են որպես «ռեւանշիստ». Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 26,2024 13:53

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

2020 թ.-ից սկսած ՀՀ իշխանություններին հարող քաղաքական ու «փորձագիտական» շրջանակները հստակ պատվերով առավոտից երեկո քարոզում են, որ ԼՂ-ն պետք է հանձնել, որ Ադրբեջանի ցանկությունները պետք է բավարարել, որ թույլ ենք ու անկարող, բայց չեն ասում, որ իրենց այդ «խորհուրդների» իրագործումը բերելու է նոր պատերազմի, որտեղ վտանգվելու է Հայաստանի ինքնիշխանությունը։

Հատուկ այդ քարոզիչների համար ադրբեջանական կողմը դեռեւս քարոզչական մակարդակում նշում է՝ «վերջակետ դրված չի»։ Նյութի մեջ բառացի նշված է. «Հայաստանի հետ դիմակայությունը չի ավարտվի հաջորդ շաբաթ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ սպառազինված մնա՝ և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով»։

Հիմա հարց՝ ինչպե՞ս է պատահում, որ «խեղճիզմի» քաղաքականություն իրականացնողներին Բաքվում տեսնում են որպես «ռեւանշիստ»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30