Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ի՞նչն էր ուրախացրել Նիկոլ Փաշինյանին Էրդողանի հետ հանդիպմանն ու նրա գիրքը գրկելիս»․ Պապոյանը բարկացավ ու մեղադրեց նախկիններին

Սեպտեմբեր 26,2024 13:20

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին՝ ի՞նչն էր ուրախացրել Նիկոլ Փաշինյանին Էրդողանի հետ հանդիպմանն ու նրա գիրքը գրկելիս։ Լրագրողները հիշեցրին, որ իշխանությունները պիտակավորում էին Ռոբերտ Քոչարյանի գիրքը գրկողներին, հիմա Փաշինյանը Էրդողանի գրքով է ուրախանում։

Ի պատասխան՝ Գեւորգ Պապոյանը բարկացավ ու սկսեց մեղադրել նախկիններին եւ լրագրողներին։ «Իսկ ի՞նչ եք դուք առաջարկում, որ Հայաստանն իր հարեւանների հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատի՞, թշնամա՞նք ստեղծի իր քաղաքականությամբ։ Այն, ինչ արվում է ՀՀ կառավարության եւ վարչապետի կողմից, դա արվում է նրա համար, որ Հայաստանում լինի խաղաղություն, տնտեսական բարգավաճում, որ Հայաստանի «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կյանքի կոչվի։ Դուք ի՞նչ եք ուզում։ Այն մարդիկ, ովքեր ձեր իղձերն ու ցանկություններն էին իրագործում, նաեւ նրանց քաղաքականության արդյունքում է եղել, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանը 30 տարի տնտեսապես չի զարգացել, այդ քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանում ժողովրդավարություն չի եղել։ Այդ ձեր երազած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանում 10-15 օլիգարխ է եղել, մնացած ժողովուրդն էլ ապրել է աղքատության մեջ։ Եվ այդ քաղաքականության արդյունքում, որ Հայաստանի հետ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին»,- հայտարարեց Պապոյանը։

Լրագրողները հիշեցրին, որ ՔՊ-ի քաղաքականության հետեւանքով է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում։ Նաեւ հիշեցրին Պապոյանին, որ նախկինում ինքն էր ՀՀԿ-ական։

Պապոյանը շարունակեց. «Լրագրողներին վայ հայրենասիրություն էին քարոզում կամ վճարում էին»։ Լրագրողները հիշեցրին, որ նախկինները Նիկոլ Փաշինյանին էին վճարում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30