Լրահոս
Օրվա լրահոսը

«Լարսին այլընտրանք կա, լաստանավը տարբերակ է, բայց այն պետք չէ, ինչո՞ւ անիմաստ փող ծախսենք»․ Գեւորգ Պապոյան

Սեպտեմբեր 26,2024 12:49

«Լարսի անցակետում բեռնատարների կուտակման խնդիր չկա, պարբերաբար այդպիսի հարցեր ստանում ենք, մինչեւ ստանում ենք հարցը, ուսումնասիրում ենք, շատ հաճախ խնդիրները լուծված են լինում»,- կառավարության այսօրվա նիստից հետո  լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով փոխադրողների՝ պարբերական բնույթ կրող դժգոհություններին։

Ըստ նրա՝ առեւտրաշրջանառությունը մեծանում է, հետեւաբար, եւ հայ-վրացական, եւ ռուս-վրացական սահմանին ենթակառուցվածքները պետք է ընդլայնվեն։

Հարցին, թե Հայաստանի կառավարությունը Լարսի անցակետին այլընտրանք ունի՞, Գեւորգ Պապոյանը պատասխանեց․ «Լարսին այլընտրանք, իհարկե, կա։ Նույն լաստանավն ինքը Լարսին այլընտրանքային տարբերակ է, բայց պետք չէ, ինչո՞ւ աշխատեցնենք, անիմաստ փող ծախսենք։ Եթե ուզենանք եւ կարիք լինի, նորից կգործարկենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30