Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

Սեպտեմբեր 26,2024 12:45

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում մասնակից պետությունները՝ Հայաստանը, Չինաստանը, Հունաստանը և Պերուն ընդգծել են.

«Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը և մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի և արտեֆակտների թալանն ու մաքսանենգությունը, և այս համատեքստում պատմական արմատները, մշակութային ինքնությունը և մշակութային բազմազանությունը ժխտելու փորձերը կարող են հրահրել և սրել հակամարտություն՝ դրանով իսկ խաթարելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարումը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը և մարդու իրավունքների իրացումը, մասնավորապես՝ մշակութային իրավունքները:

Ընդգծել են համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն՝ ուղղված իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու զարգացմանը՝ որպես ողջ մարդկության ընդհանուր ժառանգության։

Շեշտադրել են, որ հնագույն քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պահպանումը կարևոր դեր է խաղում հանդուրժողականության և խտրականության դեմ առաջխաղացման, ատելության խոսքի և այլատյացության դեմ պայքարում և արդար, խաղաղ ու ներառական հասարակություններ կառուցելու գործում»:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30