Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հարցրին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին՝ ի՞նչ քննարկումներ են եղել ՔՊ-ում՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար:
«Տեղեկացված չեմ, մամուլից եմ տեղեկացված։ Ես կարծում եմ՝ լավ եմ գնահատում նրա աշխատանքը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում արժեքների առումով խոսքի ազատություն է, այսինքն՝ մարդիկ կարող են ազատ արտահայտվել, դժգոհ լինել։ Սա շատ նորմալ բան է։ Ես կարծում եմ՝ իմ այն հարգարժան ընկերներին պետք է այդ հարցն ուղղեք, ովքեր նախաձեռնել են»,- ասաց Գեւորգ Պապոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ