Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սա Հայաստանը Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր. Շարմազանով

Սեպտեմբեր 26,2024 12:25

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Ահա, թե ինչ պետք է իմանան ապագա սերունդները Փաշինյանի ազգակործան քայլերի մասին։

1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչեւ Քարվաճառ։

Հայն էր տերը Արցախ աշխարհի։

Այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։

2019 թ.-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Նիկոլը ասեց դա՝ բերելով պատերազմ եւ աղետ։

Պատերազմի ընթացքում ՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու ռուսական առաջարկությունից, որի հետեւանքով հազարավոր նոր զոհեր ու ահռելի տարածքային կորուստներ ունեցանք։

Արդյունքում, Նիկոլն անհամեմատ ավելի վատ պայմաններով ստորագրեց 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

2020 թ.-ի դեկտեմբերին Նիկոլը ադրբեջանցուն բերեց կանգնեցրեց Սյունիքի գլխին։

Մի քանի ամիս անց Նիկոլի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

2021 թ.-ի մայիսին նրա լուռ համաձայնությամբ ադրբեջանցիներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ տարածքը։

Նիկոլն էլ հայտարարեց, որ չի պատրաստվում Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ մղել։

2021 թ.-ի հունիսին նա գնաց ընտրության Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզերով։

Բայց 2022 թ.-ին նա արդեն հայաթափեց Լաչինն ու Աղավնոն։

2022 թ.-ի սեպտեմբերին պատերազմով զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքի 150 քառ.կմ ։

2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառ.կմ տարածքով՝ Արցախն էլ ներառյալ։

Դրանից երկու ամիս անց Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը։

2023 թ.-ի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանը նախաձեռնեց նոր պատերազմ Արցախի դեմ։

Նիկոլն ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը չի խառնվելու ու «չի ներքաշվելու պատերազմի մեջ»՝ դառնալով Արցախի հայ բնակչության կոտորածի հանցավոր դիտորդը։

2023 թ. սեպտեմբեր. Նիկոլի հանցավոր անգործության պայմաններում հայաթափվեց Արցախը։

Ավելի քան 120.000 հայություն դարձավ գաղթական։

2023 թ.-ի աշուն. Նիկոլը Հայաստանը դարձնում է մեծ տերությունների բախման կենտրոն ՝ բռնելով թուրք-նատօական ծայրագավառ դառնալու անփառունակ ուղին։

2024 թ.-ի սեպտեմբեր. Արցախի հայաթափման տարելիցի օրը Նիկոլը Նյու Յորքում հյուրընկալվում է Էրդողանին:

Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր։

Ահա Նիկոլի հանցանքների մի մասի համառոտ նկարագիրը։

Բայց ինչպես ասում են ՝ Զատկից հետո ներկած ձուն ոչ մեկին պետք չէ այլեւս…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30