Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիզադե. «Հայաստանին զոհի կարգավիճակում ներկայացնելը Ֆրանսիայի անարդար քաղաքականության հետևանք է»

Սեպտեմբեր 26,2024 11:51

ՄԱԿ-ի ամբիոնից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Փարիզը Երևանի կողքին է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների, տարածքային պահանջների ֆոնին, Ֆրանսիայի կողմնակալ վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Անընդունելի է, որ Հայաստանին լայնորեն զինող ու ռևանշիզմի պատրաստող Ֆրանսիան ադրբեջանական կողմին է մեղադրում ճնշումների համար», – ասել է Հաջիզադեն՝ նշելով, թե Հայաստանին որպես խաղաղասեր, բայց զոհի կարգավիճակում ներկայացնելը, Ֆրանսիայի «անարդար քաղաքականության» հետևանք է։

«Ֆրանսիայից պահանջում ենք՝ դադարեցնել ապակառուցողական գործունեությունը մեր տարածաշրջանում, որի արտաքին քաղաքականությունն աշխարհի շատ երկրների նկատմամբ ձախողվել է», – նշել է Հաջիզադեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30