Լրահոս
Օրվա լրահոսը

609 մլրդ դրամ դեֆիցիտ, 5․6 տոկոս տնտեսական աճ, 3․5 տոկոս գնաճ․ կառավարությունը հաստատեց 2025-ի բյուջեի նախագիծը

Սեպտեմբեր 26,2024 11:30

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ  2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Այն սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով։

Բյուջեն եկամուտների գծով նախատեսվում է 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 760 մլրդ դրամ։ Ծախսերը նախատեսված են 3 տրիլիոն 482 մլրդ դրամ։ Դեֆիցիտը՝ պակասորդը նախատեսվում է 609 մլրդ դրամ։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ 2025 թվականի ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 50 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5․6 տոկոս, միջին գնաճը՝ 3․5 տոկոս։ Ըստ նախարարի՝ ստվերի դեմ պայքարի եւ հարկային վարչարարության բարելավման արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ 2024 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ 0․1, իսկ 2024 թվականի սպասողականի համեմատ՝ 0․7 տոկոսային կետով՝ հասնելով կառավարության ծրագրով սահմանված 25 տոկոս թիրախին։

Կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2025-ին կհասնի 6․6 տոկոսի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30