Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ոմանք զգուշացնում էին, թե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, ասում էին` թշնամուն «նավոդկա» եք տալիս. «Հրապարակ»

Սեպտեմբեր 26,2024 11:26

Երբ 2018-ին զգուշացնում էին, թե կարո՞ղ է գալիս եք իշխանության, որ Արցախի «հարցերը լուծեք», Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները եռանդով հերքում էին, վիրավորում նման հարց բարձրացնողներին: Երբ ասում էին` հասարակությանը տեղեկացրեք, թե ինչի շուրջ եք բանակցում, ինչ եք խոսել վերելակում Ալիեւի հետ, ինչ է նշանակում` «իմ զրոյական կետից եմ սկսում բանակցությունները», վրդովվում էին, թե` «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք»: Երբ մարդիկ ահազանգում էին, թե «Արցախը հանձնում եք», երդում-պատառ էին ուտում, թե` «ով հանձնի…»: Երբ ոմանք զգուշացնում էին, թե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, ասում էին` թշնամուն «նավոդկա» եք տալիս: Երբ ասում էին, որ կուտակումներ են սահմանին, թշնամին զորաշարժերի մեջ է, որ մեծ պատերազմի նախապատրաստություն է գնում տարածաշրջանում, եւ դրան նաեւ Թուրքիան է մասնակցելու, կարկառուն ՔՊ-ականները հայտարարում էին` մենք վստահ ենք, որ Թուրքիան ոչ մի քայլ չի անի Հայաստանի դեմ:

Երբ սկսեցին Թուրքիայի հետ սիրախաղերը եւ խոստումները, թե շուտով սահմանը բացվելու է, տնտեսական վիթխարի աճ ենք ունենալու, խաղաղություն է հաստատվելու տարածաշրջանում, մարդիկ զգուշացնում էին, որ դրանք միֆեր են, որ չի լինելու ո՛չ սահմանի բացում, ո՛չ խաղաղություն:

Մենք ճիշտ էինք, դուք` սխալ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30