Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ ամբիոնից Ադրբեջանի ագրեսիվ պահվածքից խոսելու փոխարեն հայտարարում է, թե որպես թեորեմ առաջ է քաշում «Ապագա կա» կարգախոսը. «Փաստ»

Սեպտեմբեր 26,2024 11:06

Նախանշաններ են երևում, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական հարձակմանը։ Պատահական չէ, որ նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել էր, թե նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթաժողովից հետո Ադրբեջանը հնարավոր է՝ նոր ագրեսիա ձեռնարկի Հայաստանի նկատմամբ: Իսկ Բաքվի այսպիսի տրամադրվածությունը ակնհայտ է դառնում մի շարք նախադրյալներով։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում բռնապետական կարգեր են, մարդու իրավունքներն աջուձախ ոտնահարվում են, ճնշվում է ազատ խոսքը, իսկ ընդդիմությունը հետապնդումների է ենթարկվում։ Ալիևի վարչակարգն իր ցանկությամբ առատորեն ծախսում է նավթադոլարները, թանկարժեք սեփականություն է գնում արտասահմանում, միլիարդավոր դոլարների սպառազինություն է ձեռք բերում, կաշառում է տարբեր խավիարակեր պաշտոնյաների, իսկ ժողովրդին այդ ռեսուրսներից ուղղակի փշրանքներ են հասնում։ Փաստացի ադրբեջանական հասարակությունը չի օգտվում այն միջոցներից, որոնք կարող էին ներդրվել տնտեսության, կրթության կամ առողջապահության մեջ։ Ու բռնատիրական ռեժիմի ճնշումը մի օր կարող է ադրբեջանական հանրության ներսում պոռթկումի պատճառ դառնալ՝ հատկապես, եթե դրսից կայծը տրվի։ Ուստի, Ալիևը փորձում է հանրությանը կոնսոլիդացնել թշնամու կերպարի ուղղությամբ։

Այն, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ, ցույց է տալիս նաև այն իրողությունը, որ Բաքվի վարչակազմը կեղծ թեզեր է գեներացնում «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ կոնկրետ տարածքային նկրտումներ ցուցաբերելով Հայաստանի նկատմամբ։ Թերևս Ալիևի վարչակազմը գիտակցում է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և մի օր պատասխան է տալու, այդ թվում՝ գործած պատերազմական հանցագործությունների համար, դրա համար էլ ձգտում է մի կողմից՝ կանխել հետագայում Արցախյան հիմնահարցի բարձրացումը, իսկ մյուս կողմից էլ՝ նոր կապիտուլ յացիա պարտադրել հայկական կողմին։

Այդ մասին են վկայում Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, կրճատի զինված ուժերի քանակը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» տրամադրի, հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և այլն։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է միլիարդավոր դոլարների սպառազինություն ձեռք բերել Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից ու այլ երկրներից։ Եվ Ալիևը Հայաստանում «ռևանշիստների գլուխ բարձրացնելու» քողի ներքո արդարացնում է Ադրբեջանի զինվելը՝ միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրելով զինվելու մեջ: Փաստացի Ալիևը հող է նախապատրաստում որոշ ժամանակ անց ռազմական գործողությունների բռնկման համար, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են թմրեցնել մեր հանրության զգոնությունը խաղաղության մասին թեզերով։ Դե, Փաշինյանն էլ իր համար հանգիստ Նյու Յորքում հեծանիվ է վարում և ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի ագրեսիվ պահվածքից խոսելու փոխարեն հայտարարում է, թե որպես թեորեմ առաջ է քաշում «Ապագա կա» կարգախոսը։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30