Ադրբեջանական ալիքները հայտնում են, որ Նյու Յորքում հանդիպել են նաև Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների կանայք։
Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը 2021թ.-ին ուղեկցում էր իր ամուսնուն օկուպացված Շուշիում։ Այցի ընթացքում Ալիևն Էրդողանին ասում է, որ եթե ականապատ տարածքների բոլոր քարտեզները ստանան, ապա դա մեծ առավելություն կտա նրանց, քանի որ հակառակ դեպքում դրա համար մոտ 10 տարի կպահանջվի։
Խոսակցությանը միջամտում է Էմինե Էրդողանը՝ հարցնելով, թե կա՞ն արդյոք էլի հայ գերիներ։
Ալիևը պատասխանել է «Կան, կան»։
Կարդացեք նաև
– Կամաց-կամաց տվեք, մաս-մաս։
– Աշխատում ենք։
– Աստված տա։
Իհարկե լավ կլիներ, որ Աննա Հակոբյանը Էրդողանի կնոջը մայրական հորդորով առաջարկեր միջնորդել ադրբեջանական կողմին՝ բաց թողնել գերեվարված զինվորներին, որոնց նույն տիկինը դարձրել էր սակարկության առարկա։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք