Այսօր Հայաստանի պատմության թանգարանում Անդրանիկ Օզանյանի ծննդյան 160-ամյակին ընդառաջ «Սուրբ անունդ կհիշվի դարեդար» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը կայացավ:
Անդրանիկի կնոջ ժառանգներ Սեթա եւ Կրիկոր Դիգրանյանները Զորավար Անդրանիկին պատկանող տասնյակ նոր ցուցանմուշներ, այդ թվում, մարտական թուրը, հերոսի մազափունջ, որ տարիներ շարունակ որպես մասունք պահել է նրա կինը, լուսանկարներ, փաստաթղթեր եւ անձնական իրեր նվիրաբերեցին թանգարանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ