Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտված երկրի ինքնիշխանությունը չի մեծանում

Սեպտեմբեր 26,2024 10:00

Սովորաբար այս կամ այն երկրի անկախությունը նվաճվում է եթե ոչ ռազմական հաղթանակով, ապա գոնե քիչ թե շատ հաջող ռազմական գործողություններով: Կարելի է ասել, որ նման գործողություններն ինքնիշխանության քննություն են. դու ցույց ես տալիս, որ կարող ես ունենալ արդյունավետ զինված ուժեր, պաշտպանված սահմաններ, ի վերջո՝ պետություն: Դա է ապացուցում 19-21-րդ դարի պատմությունը՝ ընդհուպ մինչեւ Կոսովո, Արեւելյան Թիմոր, Հարավային Սուդան:

Կրկնեմ՝ հաղթանակ տանելը պարտադիր չի. Ֆինլանդիան չէր կարող հաղթել Խորհրդային Միությանը, բայց կարողացավ այնքան դիմադրել, որ Ստալինը սկսեց մտածել ոչ ռազմական լուծումների մասին: Նույնը՝ Վիետնամը, Աֆղանստանը եւ այլ երկրներ՝ ինքնիշխանությունը մի բան է, որը դու պետք է ապացուցես, եւ հաճախ՝ ոչ մեկ անգամ: Մենք էլ 1992-94 թվականներին ապացուցեցինք, որ իրավունք ունենք պետություն ունենալու, հաջողությամբ հանձնեցինք քննությունը: Նույնպիսի քննություն է հիմա հանձնում Ուկրաինան՝ հուսամ, հաջողության կհասնի:

Բայց Հայաստանի ներկայիս իշխանությունը հակառակն է պնդում՝ պարտություն կրելուց հետո ասում է՝ «այ, հիմա եկել է իսկական ժամանակը՝ անկախ, ինքնիշխան պետություն կառուցելու»: Դա նույնն է, որ դպրոցի շրջանավարտը, ավարտական բոլոր քննություններից «2» ստանալուց հետո, հայտարարի՝ «եկել է ժամանակը ոսկե մեդալ ստանալու»: Պատմության մեջ առաջին անգամն է, որ պարտված երկրի անկախությունն «օրեցօր աճում է»:

«Բա ի՞նչ է, դուք պատերա՞զմ եք ուզում», – սա է, սովորաբար, նման արձանագրումների պատասխանը: Ո՛չ, պատերազմը պետք է բացառել: Բայց արդյոք հնարավոր չէ՞ խուսափել ինքնիշխանության փաստացի կորստից: Անհրաժեշտ է առնվազն գիտակցել, որ մենք գնում ենք մի ուղղությամբ, որը ճիշտ հակառակն է հռչակված «անկախական» կուրսին:

Ես վստահ եմ, որ երկու ծայրահեղությունների՝ «հավերժ թշնամի, դարավոր ոսոխ» հայտարարելու եւ Թուրքիայի առաջ վերմակի պես փռվելու, ագրեսիվ հռետորաբանության եւ «կուռկուռի ձագ» դառնալու միջեւ կան բազմաթիվ «մոդուսներ», որոնցից մեկը կարելի է ընտրել՝ ըստ նպատակահարմարության: Իմ տպավորությամբ, այդ «մոդուսները» փնտրելու ցանկություն չկա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Ինձ հետաքրքիր է՝ այն մարդիկ, ովքեր 2021-ին ընտրեցին կամ պատրաստվում էին երկրորդ փուլում ընտրել ՔՊ-ին, հիմա նայելով այս նկարին, ի՞նչ են զգում։ Ինչպե՞ս կարելի է այսքանից հետո դեռ երկմտել, ասել, որ նրանք հանցագործ չեն, նրաց պետք է ներել ու պատասխանատվության չենթարկել։ Կամ պնդել, որ միևնույն է, իշխանափոխությունից հետո նրաց պատրաստ են պաշտպանել։

    • Aha says:

      Why are you saying? Our people, both in Armenia and the diaspora (including the highly educated and open minded) see in our prime minister a man of many qualities including intellect, strength of will, life experience, managerial talent, vision, geopolitical acumen, an exceptional orator, artistic and literary creativity, an attractive and masculine voice, and of course an exemplary athletic physique that should inspire our youth to emulate it.

      Our dear Nikol is worshiped by our people, who have waited for his arrival since the days of Moses of Khoren and Mesrop Mashdots. Our real history just started now (2018), everything before that was clumsy practice.

      Bright and green days are thus ahead for our people as captain Nikol steers the Armenia ship to a safe and prosperous harbor 😉

  2. Երբ նման հանճարներ չեն դառնար մեր երկրին առնուազն խորհրդատուներ – ի հարկէ կը քանդուի երկիր մը 70 անգամ ալ

  3. I. Այո, պատերազմ/խաղաղություն դիլեմման նիկոլի հիմնական գործիքն է իշխանությունը պահելու համար: Մնացածները այլևս ոչ էլ պետք են` ճարտախոսությունը, բինտով փաթաթված ձեռքը, ուսապարկը, …: Դիլեմման ծնվեց 2020-ի պատերազմը ուժով, հակառակ ամեն զգուշացման տանուլ տալով: Պարտությունը պետք էր: Որ սկսվի ‘ինչ է պատերա՞զմ եք ուզում’ փուլը: 2021-ին ընտրուտյուններով ‘մանդատ ստացան’ այս դիլեմմայով պետականությունը վերջնական քանդելու համար (‘սկսում ենք զրոյից’):
    Ինչումն է բուն ողբերգությունը. շատերն են արդեն նկատել ստրատեգիայի և տակտիկայի նմանությունը թուրք-ազրբջնական և նույնի իսրաելական գործողություններում: Աշխարհում (լայն ասած) կա կոնսենսուս. եթե մի տեղ նեղում են մուսուլմաններին, մեկ այլ տեղ պետք է հանդուրժվի որ տուժեն քրիստոնյաները:

  4. II.
    Աշխարհում (լայն ասած) կա կոնսենսուս. եթե մի տեղ նեղում են մուսուլմաններին, մեկ այլ տեղ պետք է հանդուրժվի որ տուժեն քրիստոնյաները: Մտովի անցեք վերջին 30 տարում ծավալված կոնֆլիկտների, պատերազմների զարգացումներով և կհամոզվեք որ աշխարհի տիրակալները հետևում են ‘հավասարակշռության’, սիմետրիայի պահպանման սկզբունքին: Օրինակ, այս պահին իսրայելը անպատիժ (բոլոր օրաթերթերը տխուր գանգատվում են որ ‘աշխարհը չի կարողանում սաստել իսրայելին’ – ծիծաղելի է, իհարկե) վայրագություններ է անում արդեն Լիբանանում (Գազան արդեն քանդ ու քարափ է արել): Հիմա ուշադրություն. այս անպատժելիության անցատոմսը կակնկալվի և կտրվի նաև ադրբջն-թուրքիա տանդեմին, Հայաստանի վրա գալիք հարձակման ժամանակ:

  5. III.
    Եվ ինչո՞ւ նրանք բաց թողնեն այս պատմական հնրավորությունը: Ես սա պնդում եմ վերը հիշատակված սիմետրիայի սկզբունքից օգտվելու opportunity-ից: Եվ խոսել խաչմերուկներից ու փորին հուզմունքով սխմելով ախոյանի գրած գիրքը չի շեղելու պատերազմի վեկտորը: Այն մնում է ուղղված Հայաստանի վրա:
    2018-ից ի վեր նիկոլը քրտնաջան աշխատել է այս վիճակը արտադրելու համար: Նա գոհ է: Սա է կարդացվում իր երեսին: Ինչ վերաբերվում է ‘դարավոր ոսոխ’ թե ոչ այնքան դարավոր, ես վստահ եմ որ դեռ շատ շուտ է Մեծ Թուրանի ճամփաները փռողներին նվիրել ներողամտություն: Գործելու են նույն սարնասիրտ դաժանությամբ, պարզապես գլխներիս վրայով թռնելու են դրոններ ու այլ սոֆիստիկ ‘յաթաղաններ’: Երանի թե նիկոլը լինել պարզապես տականք ու սրիկա…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30