Լրահոս
Օրվա լրահոսը

Դե հիմա էս իմաստունը թող բերի, ցույց տա, որ 1990թ. օգոստոսի 5-ին կամ 1991թ. հոկտեմբերի 17-ին Տեր-Պետրոսյանն ասել է, թե Ղարաբաղի հարցը լուծում չունի. «ՉԻ»

Սեպտեմբեր 26,2024 09:00

«Քրիստոնյա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Free news»-ի հետ հարցազրույցում ասել է. «Ես ձեզ մի բան հիշեցնեմ. Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով եկավ իշխանության հայտնի լոզունգով, որ շատերս ենք մասնակցել միտինգներին, ժողովրդի խանդավառությունը, նույնիսկ երկրաշարժը չխաթարեց էդ խանդավառությունը, «Պայքար, պայքար մինչև վերջ» և Ղարաբաղի միացման էդ բանն էր, որ կար, չէ՞։ Նա դառավ իշխանություն և հաջորդ օրն ասեց, որ էս հարցը լուծում չունի։ Տարօրինակ չի՞ դա»։

«ՉԻ». Բա որ չեն ասում՝ քաղաքագիտության դոկտոր: Էս Շիրինյանը: Թե որ սա է դոկտորը, մեր վիճակն էլ սա պիտի լինի:

Տեր-Պետրոսյանը ՀՀ ԳԽ նախագահ է ընտրվել 1990թ. օգոստոսի 4-ին: ՀՀ նախագահ է ընտրվել 1991թ. հոկտեմբերի 16-ին:

Դե հիմա էս իմաստունը թող բերի, ցույց տա, որ 1990թ. օգոստոսի 5-ին կամ 1991թ. հոկտեմբերի 17-ին Տեր-Պետրոսյանն ասել է, թե Ղարաբաղի հարցը լուծում չունի: Բերի, աչքներս մտցնի:

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30