Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ, 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը հավասարը չունեցավ Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։

At the World Junior Weightlifting Championships held in Leon, Spain, Emma Poghosyan won the gold medal in the 81 kg weight category with a result of 233 kg.
Պոկում վարժությունում 18-ամյա գյումրեցին 100 կգ արդյունքով ճանաչվեց հինգերորդը, սակայն պարզորոշ նկատվում էր, որ նա անհամեմատ մեծ ներուժ ունի եւ պայքարելու է ամենաբարձր տեղի համար, ինչն էլ արեց հրում վարժությունում։ Մեր աղջնակը կատարեց երեք տպավորիչ մոտեցում։ 124 եւ 131 կիլոգրամները բարձրացնելուց հետո հաղթելու համար անհրաժեշտ էր վերջին մոտեցման ժամանակ քաշն ավելացնել եւս երկու կիլոգրամ։

At the World Junior Weightlifting Championships held in Leon, Spain, Emma Poghosyan won the gold medal in the 81 kg weight category with a result of 233 kg.
Ու Էմման 133 կիլոգրամ ծանրաձողը գլխավերեւում պահեց վստահությամբ՝ նվաճելով թե հրումի՝ 133 կգ, թե երկամարտի՝ 233 կգ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալները։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ