Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորվել է հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը

Սեպտեմբեր 25,2024 23:15

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանականների հանդիպումը Վրաստանի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, հեռահաղորդակցության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր:

Տեղի է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը Սիսակ Գաբրիելյանի եւ Էլիսո Բոլքվաձեի համանախագահությամբ:

Քննարկվել են հայ-վրացական մշակութային ոլորտն ընդգրկող մի շարք հարցեր: Առանձնահատուկ կարեւորվել է մշակութային դիվանագիտության դերը հայ-վրացական հարաբերությունների զարգացման համատեքստում: Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ նիստի օրակարգային հարցերը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30