«Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.
Իրավապահ մարմինները խուսափում են արցախցիների նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք քարոզողների դեմ պայքարելուց:
Մասնավորապես, Քննչական կոմիտեն ու Դատախազությունը հրաժարվեցին քրեական վարույթ հարուցել «Թերեզա Ասատրյան» անվանումով ՖԲ օգտատիրոջ գրառման առիթով, որով առաջարկվում էր արցախցիներին զրկել բոլոր իրավունքներից և, ըստ էության, ստրկության մատնել Հայաստանում գտնվող ղարաբաղցիներին:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այժմ էլ դատական կարգով է պահանջում այդ օգտատիրոջ դեմ քրեական հետապնդում հարուցել (ՔՕ 136, 329 և 330 հոդվածներով):
Կարդացեք նաև
Եթե այդ ճանապարհն էլ սպառվի, ապա ստիպված ենք լինելու ի լուր աշխարհի հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը չի կատարում Արցախից եկած անձանց խտրականությունից ու ատելության խոսքից պաշտպանելու իր պոզիտիվ պարտականությունը:
Մանրամասները՝ մեկնաբանությունում