Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

COP 29-ը տեղի է ունենալու մի երկրում, որտեղ կլիմային ահռելի վնաս է հասցվում, խախտվում են ընդդիմադիր հայացքներ կրող քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները

Սեպտեմբեր 25,2024 20:20

Նյու Յորքի «Կարնեգի» կոռպորացիայի նախագահ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակրի ընտրության հանձնաժողովի անդամ Լուիս Ռիչարդսոնի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Մոդերնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանի, «The Team B» կազմակերպության գլխավոր տնօրեն Լեահ Սելինգմանի և ՄԱԿ Գլոբալ կոմպակտի նախկին փոխնախագահ և «Ունիլեվերի» գլխավոր տնօրեն Փոլ Փոլմանի հովանու ներքո՝ սեպտեմբերի 25-ին կլոր սեղան քննարկում-նախաճաշ է անցկացվել կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների պաշտպանության թեմայով՝ Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ։

Հրավիրված փորձագետների, փաստաբանների և մեդիայի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում COP 29-ի հաջող անցկացման հնարավորություններն էին, այն համատեքստում, որ ադրբեջանական կողմը COP 29-ը հայտարարել է «Խաղաղության COP»:

Քննարկման մասնակիցներն արձանագրեցին, որ նոյեմբերի 11-ին մեկնարկող COP 29-ին երկու ամսից քիչ ժամանակ է մնում։ Քննարկման մասնակիցների խոսքով՝ Ադրբեջանը պետք է այնպես անի, որպեսզի կառուցողական և դրական դերակատարում ունենա ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ որպես COP 29-ը հյուրընկալող պետություն։

Կլոր սեղանի մասնակիցները մտահոգված էին, որ COP հեղինակավոր համաժողովը վստահվել է Բաքվին, երբ նախորդ տարի հայաթափվեց Լեռնային Ղարաբաղը, իսկ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակում է հայ պատանդներ պահել։

Քննարկման անցկացման շարժառիթներից էին նաև Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումները և կլիմայական իրավիճակը։

Հիշեցնենք. COP-ը ամենամյա ՄԱԿ կլիմայի փոփոխության համաժողովն է:

Հայաստանը դեմ էր COP 29-ի՝ Բաքվում անցկացմանը, սակայն անցած տարվա դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարեցին, որ Երևանը հանում է իր վետոն: Արդյունքում 32 հայ զինծառայողներ վերադարձան հայրենիք:

Այնուամենայնիվ, միջազգային ոչ-կառավարական մի շարք կազմակերպություններ շարունակում են դատապարտել այն հանգամանքը, որ COP 29-ը տեղի է ունենալու մի երկրում, որտեղ կլիմային ահռելի վնաս է հասցվում, խախտվում են ընդդիմադիր հայացքներ կրող քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և պատանդառության մեջ են պահվում ազգությամբ հայեր, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30