Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը և Քուվեյթի թագաժառանգը հեռանկարային են համարել տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը

Սեպտեմբեր 25,2024 22:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության թագաժառանգ Նորին Վսեմություն շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական և բիզնես կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ երկու երկրների կառավարությունների հետևողական աշխատանքը:

ՀՀ վարչապետը և Քուվեյթի թագաժառանգը հեռանկարային են համարել տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները միջգերատեսչական մակարդակում:

Քուվեյթի պետության թագաժառանգը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի քայլերը և հայտնել իր երկրի աջակցությունն այդ գործընթացին:

Այդ համատեքստում վարչապետը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30