Նիկոսիայում սեպտեմբերի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը:
Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստան-Կիպրոս բազմաշերտ հարաբերություններին, կարեւորվել միջխորհրդարանական համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարներին, քննարկվել են ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգը խորացնելու պրակտիկ հարցեր:
Կարդացեք նաև
Կողմերն ուրախությամբ արձանագրել են, որ Հայաստանն ու Կիպրոսը որոշում են կայացրել փոխադարձաբար հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ երկու մայրաքաղաքներում, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ