Ինչպե՞ս է հնարավոր, որ 30 տարվա ընթացքում առնվազն երկու պատերազմ ապրած մի երկիր ունենա այդքան գնահատված և արտասահմանում պահանջված մի նվագախումբ : Հաջողության գաղտնիքները :
Աշխարհն ընդհանրապես եւ երաժշտության ոլորտը մասնավորապես դաժան է ու անողոք: Այդ դեպքում ինչպե՞ս կարող եք գտնել ձեր տեղը, այնուհետեւ գոյատեւել այս մրցակցային միջավայրում: Հարցեր, որոնք բնականաբար ծագեցին 2024 թվականի սեպտեմբերի 1-ի համերգային իրադարձության ժամանակ : Ժնեւի հայտնի Victoria Hall-ում հանդիսատեսը հոտնկայս ծափահարությունների արժանացրեց Հայաստանի պետական կամերային նվագախմբին:
Հրավիրված Puplinge Classique փառատոնի կողմից, որը նշում էր իր 15-ամյակը, հայ երաժիշտները նպաստել են նրա համբավին 2013 թվականից ի վեր : Այս համագործակցության պատմությունը հաջողության վեց ունիվերսալ բաղադրիչների իսկական օրինակ է:
Կարդացեք նաև
- Համարձակվել երազել մեծ նախագծեր
Ամեն ինչ սկսվեց 1962 թ.-ին: Տաղանդավոր մի դիրիժոր սկսեց իր հսկա նախագիծը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի ստեղծումը: Ռուսաստանից հետո այն երկրորդն էր ողջ Խորհրդային Միությունում։ Զարեհ Սահակյանց այս հանճարը, ընդամենը 29 տարեկան էր: Նրանից հետո հինգ այլ մեծանուն երաժիշտներ հաջորդաբար շարունակեցին նրա գործը : Այդ թվում՝ Վահան Մարտիրոսյանը 2011թ.- ից :
- Կապեր հաստատել
Այս նույն ժամանակահատվածում (2010 թ.), Ժնեւում, 22-ամյա տաղանդավոր դաշնակահար Ֆրանսուա-Քսավյե Պուազան փառատոնը։ Այս միջոցառման առաջին թողարկման հանդիսատեսի թվում էր նաև պրոդյուսեր Անի Գասպարյանը փառատոնին առաջարկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ առաջին համագործակցությունը և համակարգել ողջ կազմակերպչական և ֆինանսական հարցերը:
- Գտնել աջակցություն
2013 թվականին սկսվեց համագործակցությունը Puplinge Classique փառատոնի հետ, «Հայկական երեկոներ» խորագրով : Հայ երաժիշտները ժամանեցին Ժնեւ, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան… Շառլ Ազնավուրի բարձր հովանու ներքո : Միջոցառումն առավել բացառիկ էր, քանի որ Հայաստանի պետական կամերային նվագախումբն այս փառատոնի առաջին պրոֆեսիոնալ նվագախումբն էր:
- Շարունակել առանց տատանվելու
Արդեն երեք տարի է, ինչ նվագախումբը շարունակում է իր աշխատանքը եւ հյուրախաղերը փորձառու մենեջեր և գլխավոր տնօրեն Գարեգին Սարգսյանի գլխավորությամբ : 2024 թվականին, չնայած որ Արցախը օկուպացված է, իսկ Հայաստանը՝ վտանգված, պետական կամերային նվագախումբը վեցերորդ անգամ մասնակցեց Puplinge Classique փառատոնին։ Ավելին, Ժնեւի համերգը նրա եվրոպական խոշոր շրջագայության առաջին կանգառն է (դրեք այս շրջագայության ծրագրի ինտերնետային հղումը), որի մասին Գարեգինը մանրամասնում է իր հարցազրույցում (դրեք հղումը):
- Անընդհատ հարմարվել
Ինչո՞վ են տարբերվում հայ երաժիշտները այլազգի մշակույթների իրենց գործընկերներից: Այս հարցին Ժնեւի համերգը ղեկավարող ֆրանսիացի դիրիժոր Լյուք Բաղդասարյանը պատասխանում է. «Ես ծնվել եմ Ֆրանսիայում, ծագումով հայ եմ, բայց, ցավոք, չեմ տիրապետում հայերենին։ Սակայն փորձերի ժամանակ նվագախմբի երաժիշտների հետ մենք իրար հասկանում էինք առանց խոսքերի։ Գրեթե տելեպատիկ համերաշխություն, որն անկասկած ստեղծվել է մեր ընդհանուր ողբերգական պատմության (ցեղասպանություն) հետևանքով»: Ինչ վերաբերում է Ֆրանսուա-Քսավյե Պուազաին, ապա նա ընդգծում է. «Նրանք սկզբում թվում են ոչ շատ կազմակերպված, սակայն արագ կենտրոնանում են ընդամենը մեկ դիտողությունից հետո: Բացի այդ, հայերը շատ առատաձեռն են եւ չեն վարանում ավելին աշխատել՝ հարմարվելով իրենց միջազգային գործընկերների խնդրանքներին: »
- Չկորցնել հավատը
Համերգից հետո, երբ Victoria Hall դահլիճը դատարկվեց, նվագախմբի երաժիշտները որոշեցին բեմում լուսանկարվել Հայաստանի դրոշով։ Տեսախցիկը նրանց ուղղելով՝ խնդրեցի. «Նայեք ինձ եւ մտածեք մեր երկրի պայծառ ապագայի մասին»։ Այս լուսանկարում նրանց ժպտերես դեմքերը վկայում են մեր ժողովրդի խորը էության մասին՝ դիմացկուն եւ անխորտակելի:
Աննա Ազնաուր
Լուսանկարը` հեղինակի