Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի 31–ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու վարույթով մեղադրյալները հայտնաբերվել են

Սեպտեմբեր 25,2024 18:30

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Երևանի 31–ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին «կրծքավանդակի թափանցող և հետույքի բազմակի կտրած ծակած վերքեր, քթի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի 31–ամյա բնակիչը։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել էր, որ հիշյալ քաղաքացին մարմնական վնասվածքը ստացել է Տոլբուխինի փողոցում Երևան քաղաքի 24 և 34–ամյա բնակիչների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

ՀԻշյալ տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, և որոշում էր կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հիշյալ անձինք ձերբակալվել են։ ՄԻջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է  տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30