Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում 2։0 հաշվով առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ։ Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է իր թիմի հաղթանակի մասին։
«Մեր կողմից շատ լավ հանդիպում էր և ես կարծում եմ՝ հենց ամենասկզբից մենք վերահսկում էինք խաղը: Որոշ փոխանցումներ որակապես այնքան լավը չստացվեցին, որքան՝ մենք կցանկանայինք, բայց մենք պայքարում էինք ազատ տարածություններ գտնելու համար: Տղաները հիանալի աշխատանք կատարեցին, որպեսզի չզիջեն իրենց դիրքերը, վերահսկեն գնդակի տեղաշարժն, իսկ գնդակը կորցնելու դեպքում՝ հայտնվեն ճիշտ տեղում ու վերադարձնեն այն:
Երկրորդ խաղակեսի վերջին 30 րոպեներին ավելի որակյալ խաղ ցուցադրեցինք, սկսեցինք ավելի շատ պահեր ստեղծել մրցակցի դարպասին, գոլ խփեցինք ու, հավանաբար, կարող էինք ևս մեկ կամ ավելի գոլ խփել: Իմ տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին: Հիանալի զգացողություն էր նաև տուն վերադառնալը: Կցանկանամ շնորհակալություն հայտնել մեր 12-րդ խաղացողին՝ մեր երկրպագուներին: Մեզ համար սա շատ լավ օր էր», – ասել է թիմի գլխավոր մարզիչը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն