Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է նաև հենց տնօրեններից լսել արդյունավետ լուծման առաջարկներ». ուսուցչական համաժողովի համայնքային փուլն անցկացվել է Երևանում և 10 մարզում

Սեպտեմբեր 25,2024 16:13

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական համաժողովի համայնքային փուլը, որը միաժամանակ անցկացվել է Երևանում և 10 մարզերում։ Ամսվա լավագույնները մրցույթում հաղթող ճանաչված 156 մանկավարժական աշխատողներից համաժողովին մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 100 ուսուցիչ, տնօրեն, տնօրենի տեղակալ և խմբակավար հանդես են եկել զեկույցներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Երևանի համաժողովին, որը կազմակերպվել է Հ․ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում՝ երկու աշխատարաններով։  Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Երևանի մի շարք դպրոցների տնօրեններ, տեղակալներ և ուսուցիչներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ այս համատեքստում ընդգծելով ուսուցիչների մասնագիտական զարգացման խնդիրը: «Մասնագիտական զարգացումը կարևոր է ոչ միայն վերապատրաստումների, այլ նաև տարբեր միջոցառումների իրականացմամբ՝ ուսուցչի դրական փորձը վեր հանելու և տարածելու միջոցով։ Հանրակրթական դպրոցներում կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքների վերլուծությունը, խնդիրների վերհանումն ու լուծումների առաջարկներն ուղենշային կլինեն հետագա աշխատանքների լավարկման համար»,- նշել է  նախարարի տեղակալը։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև համաժողովին դպրոցի տնօրենների մասնակցությունը՝ հաշվի առնելով, որ նրանց կողմից հաճախ են բարձրաձայնվում դպրոցներում առկա խնդիրներ, որոնք ձևավորվում են ուսուցչական և ծնողական համայնքից  ստացված քննարկումների և շփումների արդյունքում: «Հետևաբար, կարևոր է նաև հենց տնօրեններից լսել արդյունավետ լուծման առաջարկներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Ուսուցիչները զեկույցներում հիմնականում ներկայացրել են իրենց դրական փորձառությունը՝ դասավանդման նոր մոտեցումներով և ծրագրերով:

Համաժողովի ուղղություններն են 

  • Դասի պլանավորման կարևորությունը ուսումնական գործընթացի արդյունավետության վրա:
  • Նորարարականռազմավարությունների կիրառումը՝ որպես դասերի արդյունավետության բարձրացման միջոց։
  • Նախագծային ուսուցումը որպես հետազոտահեն կրթության հիմք։
  • Արժեքային համակարգի ձևավորումը ուսուցման գործընթացում։
  • Գնահատման տարբերձևերի կիրառման ազդեցությունը սովորողների ուսումնական մոտիվացիայի բարձրացման հարցում:

Համաժողովի նպատակն է խրախուսել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձն ու դրա տարածումը՝ խթանելով ուսուցիչների մասնագիտական զարգացումը։ Համայնքային փուլում երաշխավորված լավագույն զեկույցները կներկայացվեն համաժողովի հանրապետական փուլում, որը տեղի կունենա ուսուցչի օրը՝  հոկտեմբերի 5-ին։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30